Հովհաննես Այվազովսկին ռուսաստանցիների ամենասիրելի նկարիչն է

July 30, 2017

Ռուսաստանում անցկացված հարցման մասնակիցների մեծամասնության՝ շուրջ 27 տոկոսի ամենասիրելի նկարիչը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին է: Այս մասին վկայում են Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի («ВЦИОМ-Спутник») հարցման արդյունքները: Հարցվածների 26 տոկոսը քվեարկել է Իվան Շիշկինի, իսկ 16 տոկոսը՝ Իլյա Ռեպինի օգտին: Այս մասին հայտնում է Life-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ուսումնասիրությունն անցկացվել է Այվազովսկու ծննդյան 200-ամյակի պատվին: Համաձայն ուսումնասիրության՝ նկարիչը զբաղեցնում է երրորդ տեղն ամենահայտնի ռուսաստանցի գեղանկարիչների ազգային վարկանիշում։ Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է Իվան Շիշկինը (32 տոկոս), իսկ երկրորդը՝ Իլյա Ռեպինը (29 տոկոս):

Հարցումը կատարվել է հուլիսի 16-17-ը՝ հեռախոսային հարցազրույցի միջոցով:

Source: Yerkir Media
Link: Հովհաննես Այվազովսկին ռուսաստանցիների ամենասիրելի նկարիչն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image