Հունիսի 2-ին Հրազդանի կիրճի կամրջից մինչև Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը փակ կլինի
May 31, 2018
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հունիսի 2-ին ժամանակավորապես փակ կլինի Հրազդանի կիրճի կամրջից մինչև Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.
««Եվրոպայի օր-2018» միջոցառումների շրջանակում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից նախատեսվող հեծանվային մրցույթի կազմակերպման նպատակով հունիսի 2-ին` ժամը 13:00-15:30-ը, երթևեկության համար փակ է լինելու Հրազդանի կիրճի՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի (Հրազդանի կիրճ հ.87) մոտ գտնվող կամրջից մինչ Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը»: