ՀՎԿ թեկնածուները վստահեցնում են՝ էականորեն փոխելու են իշխանության որակը
March 18, 2017
Հայկական վերածնունդը շարունակում է իր քարոզարշավը: Այս անգամ հանդիպումը կենտրոն վարչական շրջանի բնակիչների հետ էր: Հանդիպման սկզբում կուսակցության նախագահը ներկայացրել է վարկանիշային ընտրակարգով կենտրոն վարչական շրջանում առաջադրված թեկնածուներին: Վերջիններն իրենց ելույթում վստահեցրել են՝ գալու են իշխանության եւ էականորեն փոխելու են իշխանության որակը: Ժողովուրդը իշխանությանը դիտարկելու է որպես բարեկամի, ով միշտ պատրաստ է լինելու ձեռք մեկնել յուրաքանչյուր քաղաքացու:
Հայկական վերածնունդ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքով հասունացել է իշխանափոխության անհրաժեշտությունը: Այդ փոփոխությունը իրականացնելու են մտահոգ քաղաքացիների միջոցով: Այնուհետեւ կուսակցության ղեկավարը կենտրոնցիներին է ներկայացրել իրենց հիմնական ծրագրային դրույթները՝ ասելով որ ծրագիրը պարզ է եւ հասկանալի յուրաքանչյուր քաղաքացու համար: Իրենք առաջարկում են բոլորին հասանելի կրթություն եւ առողջապահություն, աշխատավաձների եւ թոշակների բարձրացում, աշխատատեղերի ստեղծում:
Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանը պատասխանել է քաղաքացիներին մտահոգող հարցերին: