Հրաչյա Հարությունյանին ՀՀ տեղափոխել 2016-ին էլ չհաջողվեց. նախարարը՝ տարվա ամփոփմամբ

Պետությունում օրենքի գործողության մեխանիզմի պատժային բաղադրիչին հետեւող գերատեսչության ղեկավարն էլ այսօր է տարվա աշխատանքի ամփոփիչ տվյալները հրապարակել:

Տարվա ընթացքում շատերը խոսեցին նրա գեղեցկության, շատերը՝ նրա գեղեցկությամբ տարվողների մասին, բայց պարզվում է մեր կառավարություն ամենակոշտ ու խիստ ոլոտի ամենանուրբ պատասխանատուի համար տարին միայն այսքանով չէ, որ աչքի է ընկել: Մինչ հարցերին անդրադառնալն՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առանձնացնում է այս տարվա ընթացքում արդարադատություն ոլորտի իր համար կարեւոր ձեռքբերումներից մեկը: Երկար տարիներ քննարկված եւ 2016 թվականին ընդունված կարեւոր բարեփոխումներից է՝ պրոբացիոն համակարգի ներդրումը: Ծառայությունն իրականացնելու է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժներ՝ տուգանք, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, հանրային աշխատանքները:

Ամուսնության վկայական ու մի շարք այլ անձնական փաստաթղթեր հավաքելու համար համաքաղաքացիներն այլեւս ստիպված չեն լինի դռնեդուռ ընկնել՝ համապատասխան գրասենյակներ կստեղծվեն անգամ «Հայ Փոստ»-ի բաժանմունքներում:

«Ապօրինի հարստացման դեմ պայքարի» օրենսդրական նախագծի անհրաժեշտության մասին շատ երկար է խոսվել, շատերը թերահավատ էին, որ նախագիծը կհասնի խորհրդարան եւ կընդունվի: Բայց 2016-ին այս հարցում էլ հաջողվեց կես ճանապարհն անցնել: Հիմա արդեն երաշխիքներ են պետք, որ նախագիծն իրագործվի: Նախարարը՝ որպես ՀՀ քաղաքացի վստահ է, այն իր բաղադրիչներով հսկայական կանխարգելիչ նշանակություն է ունենալու:

Նախորդ տարի էլ էր խոստացել, բայց հայաստանցի վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխել 2016-ին էլ չհաջողվեց: Արփինե Հովհաննիսյանն այն ժամանակ մի քանի հանգամանք հաշվի առնելով՝ հույս ուներ, որ ռուսական կողմը մերժելու համար հիմք չի ունենա: Մինչեւ հիմա արտահանձնում տեղի չի ունեցե,լ քանի որ Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված են քաղաքացիական հայցեր, եւ կոնվենցիոն հիմքերի տեսանկյունից այն խոչընդոտ է դիտվում փոխանցման համար:

Նախարը կարեւորում է նաեւ ԴԱՀԿ-ի մասով ընդունված օրինագիծը, ըստ որի՝ եթե մարդն ունի իրեն պատկանող, ենթադրենք, միայն մեկ բնակարան, որի գինը ցածր է ընդհանուր շուկայական գնից, ապա այն չի օտարվում եւ բռնագանձվում:

Կարեւոր է նաեւ ծանուցման ոլորտում կատարված դրական տեղաշարժը: Հաճախ քաղաքացիները դժգոհում են, որ ԴԱՀԿ ծառայության որոշման մասին իրենք ամենավերջում են տեղեկանում: Այս խնդիրն էլ են փորձել լուծել՝ «Մեկ օպերատորի» սկզբունքի միջոցով: Բավական է հեռախոսով հավաքել ID քարտի վրա գրված կոդը եւ տվյալ անձի հեռախոսահամարին հաղորդագրություն կգա հենց այն պահին, երբ ԴԱՀԿ-ն վերջինս սեփականություն հանդիսացող գույքի վրա, օրինակ՝ ավտոմեքենայի, կալանք կդնի:


Source: Yerkir Media
Link: Հրաչյա Հարությունյանին ՀՀ տեղափոխել 2016-ին էլ չհաջողվեց. նախարարը՝ տարվա ամփոփմամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image