Հրապարակվել են 2024 թվ Օլիմպիական խաղերի անցկացման հավակնորդ քաղաքների անվանումները
August 23, 2016
2024 թվականին կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հիմնական հավակնորդը Փարիզն է, այս մասին գրում են մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ:
Բացի Ֆրանսիայի մայրաքաղաքից, Օլիմպիադա-2024-ի անցկացմանը հավակնում են Բուդապեշտը, Լոս Անջելեսը եւ Հռոմը:
Ընտրությունները կայանալու են 2017 թվականի սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ ամառային 32-րդ օլիմպիական խաղերը 2020 թվականին հյուրընկալելու է Տոկիոն: