Հրդեհ՝ Սարի թաղում

February 4, 2017

Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 4-ին՝ ժամը 03.05-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքի  Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 7 տանը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման խմբերը, երեք մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.39-ին, մարվել 03.51-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 7/2 տանը:

Այրվել են հյուրասենյակի փայտյա դուռը և պատուհանը (մոտ 3 քմ), գույքը՝ ամբողջությամբ (հեռուստացույց, բազմոց, 2 բազկաթոռ), խոհանոցի փայտյա պատուհանը (մոտ 1.5 քմ), գույքը՝ ամբողջությամբ (սառնարան, լվացքի մեքենա և այլ կենցաղային իրեր) և ննջասենյակի փայտյա դուռը (մոտ 1.5 քմ):


Source: Yerkir Media
Link: Հրդեհ՝ Սարի թաղում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image