Հրդեհից ջերմահարվել է ընկուզենու 100 տնկի

June 18, 2017

Հունիսի 17-ին, ժամը 19:34-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի Ղռեր կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:38-ին, մարվել՝ 21:48-ին:

Այրվել է 70 հա խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ 100 ընկուզենու տնկի:

***

Հունիսի 16-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:43-ին, մարվել՝ 15:15-ին:

Այրվել է մոտ 0,5 հա խոտածածկույթ:

Source: Yerkir Media
Link: Հրդեհից ջերմահարվել է ընկուզենու 100 տնկի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image