Հալեպում շարունակվում են հրթիռակոծությունները: Զինված ահաբեկչական խմբավորումների թիրախում Հալեպի բնակելի թաղամասերն են: Հրթիռներ են նետվել նաեւ հիմնականում հայերով բնակեցված Նոր Գյուղ թաղամասի վրա:
Որոշ աղբյուրների համաձայն՝ սիրիական բանակին հաջողվել է Հալեպի ամենամեծ թաղամասերն իր վերահսկողության տակ վերցնել: Չնայած արդեն 5 ամիս է Հալեպը զրկված է էլեկտրականությունից, բարեբախատաբար հաջողվել է վերականգնել ջրամատակարարումը, տեղեկացնում է Սիրիայում մեր թղթակից Զարմիկ Պողիկյանը:
Շարունակվում է գնաճը՝ հատկապես սիրիական ազգային արժույթի անկնաման ու Սիրիայի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցների հետեւանքով:
Source: Yerkir Media
Link: Հրթիռներ են նետվել հայերով բնակեցված Նոր Գյուղ թաղամասի վրա