ՀՔԾ պետը մանրամասներ է ներկայացնում Նազիկ Ամիրյանի, Մանվել Գրիգորյանի, Մարտի 1-ի գործերի վերաբերյալ

June 28, 2018

Հատուկ քննչական ծառայությունը դեռ չի շտապում ասել Նազիկ Ամիրյանին կալանավորելու միջնորդություն կլինի, թե ոչ: Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նշեց, որ առայժմ այդ մասին տեղեկություն չի կարող հաղորդել:

«Նազիկ Ամիրյանին կալանավորելու միջնորդություն կլինի, թե ոչ, այս պահին հստակ չեմ կարող ասել: Դեռևս նա կասկածյալի կարգավիճակում է, եկեք առաջ չընկենք, 72 ժամվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, դուք այդ մասին կիրազեկվեք»,-   ասաց Սասուն Խաչատրյանը:

Լրագրողները նկատեցին, որ ըստ ՀՔԾ հայտարարության, Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ձերբակալվել է զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով, և գործում չի խոսվել պահածոները մեքենաներով տեղափոխելու մասին:

«Եթե նախաքննությունը բավարար ապացույցներ ունենար, ապա ձերբակալման հիմքում նաև դա կնշվեր, պետք է լինի ապացույցների բավարար համակցություն: Այս պահին նախաքննական մարմինն այդպես է գնահատել»,-ասաց Սասուն Խաչատրյանը՝ նշելով, որ Նազիկ Ամիրյանն ինքն է եկել ներկայացել:

 

Source: Yerkir Media
Link: ՀՔԾ պետը մանրամասներ է ներկայացնում Նազիկ Ամիրյանի, Մանվել Գրիգորյանի, Մարտի 1-ի գործերի վերաբերյալ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image