ՀՕՄ-ի նախաձեռնությամբ եւս օգնություն է հասցվում Արցախին

«Հայ օգնության միությունը» եւս օգնություն է տրամադրում ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ծառայող զինվորներին եւ դեպքերից տուժած բնակչությանը:

Ապրիլի 3-ից ՀՕՄ-ի Երեւանյան գրասենյակում հավաքվում է մեծ քանակությամբ պարենամթերք, հագուստ, հիգիենայի պարագաներ եւ անհրաժեշտ դեղորայք: Տարբեր կազմակերպություններ Հայաստանից եւ Սփյուռքից իրենց ներդրումն են ունեցել պարենի հավաքման աշխատանքում:

Այսօր արդեն 4-րդ մեքենան բեռնվեց եւ ճանապարհվեց Արցախ: Օգնությունը տրամադրվելու է տարբեր շրջանների:

Նախաձեռնությանը մասնակցել են նաեւ մի շարք դպրոցների աշակերտներ, որոնք պարենից զատ՝ նաեւ նամակներ են գրել սահմանը հսկող զինվորներին: «Հայ օգնության միության» նախաձեռնությունը շարունակական է լինելու:


Source: Yerkir Media
Link: ՀՕՄ-ի նախաձեռնությամբ եւս օգնություն է հասցվում Արցախին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image