Ձերբակալվել է Ամանորին Ստամբուլում կրակ բացած ենթադրյալ ահաբեկիչը
January 17, 2017
Թուրքիայի իրավապահները երեկ գիշերը Ստամբուլի թաղամասերից մեկի բնակարանում ձերբակալել են Ամանորին գիշերային ակումբում կրակ բացած եւ 39 մարդու կյանք խլած ենթադրյալ ահաբեկչին։ Երկար որոնումներից հետո նրան գտել են ընկերոջ տանը թաքնվելիս։ Կասկածյալն այդ բնակարան էր տեղափոխվել հաշված օրեր առաջ։ Նրա հետ միասին բերման են ենթարկվել բնակարանում գտնված մի քանի հոգի, այդ թվում 3 կին։
Ամանորյա գիշերը Ստամբուլի Reina ակումբ ինքնաձիգով ներխուժան անձը սպանել էր ակումբը հսկող ոստիկանին, ապա կրակ բացել ակումբում այդ պահին գտնվող շուրջ 700 այցելուների վրա, ինչի արդյունքում 39 մարդ սպանվել էր, 69 վիրավորվել: Հանցագործին հաջողվել էր փախչել: