Ձնեմարդու հետ խաղացող պանդան համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)
December 25, 2016
Sky News հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում պանդան խաղում է ձնեմարդու հետ, և այն անմիջապես գրավել է համացանցի օգտատերերի սրտերը:
Սկզբում պանդան փորձում է բարձրանալ ձնեմարդու վրա, սակայն ընկնում է՝ տապալելով նրան: Այնուհետև կենդանին բարձրանում է ձնեմարդուց մնացած մեծ ձնե գնդի վրա և նորից վայր ընկնում:
Հեռուստաալիքի հաղորդմամբ` տեսանյութը նկարահանվել է Կանադայի կենդանաբանական այգիներից մեկում: