Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրվել է լարվածության աճ

February 4, 2017

Փետրվարի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրվել է լարվածության աճ, տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը:

Հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և տարբեր տրամաչափի հրաձգայի զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 250 կրակոց:

Սահմանի արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը 60 և 82 մմ-ոց ականանետերից արձակել է ընդհանուր առմամբ 98 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և անհրաժեշտության դեպքում դիմել պատասխան գործողությունների:
Այս պահի դրությամբ իրադրությունն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:


Source: Yerkir Media
Link: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրվել է լարվածության աճ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image