Ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով պետք է կարգավորվի. Հասան Ռոհանի
March 29, 2018
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած համատեղ ասուլիսում:
«Անհրաժեշտ է ամրապնդել կայունությունը տարածաշրջանում Ադրբեջանի ու Հայաստանի ջանքերով: Մենք ուրախ ենք, որ այդ ուղղությամբ դիվանագիտական ջանքեր են գործադրվում»,- նշել է Ռոհանին: