Ղրիմում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով 15 մարդ է տուժել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավտոբուսում եղել են երեխաներ. նրանք նույնպես հոսպիտալացվել են: Ուղևորներին օգնության են հասել փրկարարները, ովքեր մարդկանց հանել են ավտոբուսից:
Վթարի պատճառը եղել է անիվներից մեկի պայթյունը: Ավտոբուսում վթարի պահին 50 մարդ է եղել:
Source: Yerkir Media Link: Ղրիմում ուղևորատար ավտոբուսի վթարից 15 մարդ է տուժել