Ղրղզստանում 30 մարդ ցանկանում է նախագահ դառնալ

July 18, 2017

Ղրղզստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով 30 գործիչ իրենց թեկնածությունն են ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ղրղզստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 15-ին: Թեկնածուների գրանցումը սկսվել է հունիսի 15-ից: Համաձայն երկրի սահմանադրության՝ նախագահն ընտրվում է մեկ՝ վեցամյա ժամկետով: Ցանկացած մարդ կարող է միայն մեկ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը:

Նախագահի թեկնածուները պետք է մինչև օգոստոսի 26-ը հավաքեն 30 հազար ստորագրություն և ԿԸՀ հաշվեհամարին մուծեն շուրջ 15 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար՝ որպես գրավ:

Նրանք նաև պետք է պետական լեզվի իմացության թեստ անցնեն:

Source: Yerkir Media
Link: Ղրղզստանում 30 մարդ ցանկանում է նախագահ դառնալ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image