Ճապոնիայի ծերանոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով 11 մարդ է զոհվել
February 1, 2018
Ճապոնիայի Սապպորո քաղաքի ծերանոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով մահացել են 16 բնակիչներից 11-ը: Այդ մասին փետրվարի 1-ին հայտնել է տեղի ոստիկանությունը:
Միջադեպի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է եռահարկ այրվող շենքից դուրս բերել 5 մարդու: Զոհվածներից 8-ը տղամարդիկ են:
Հրդեհի բռնկման պատճառների մասին չի նշվում, սկսվել է հետաքննություն: