Ճապոնիայում «Մինդուլ» թայֆունը խլել է մեկ մարդու կյանք. կան տուժածներ
August 23, 2016
Ճապոնիայում «Մինդուլ» թայֆունը խլել է մեկ մարդու կյանք, կա ավելի քան 67 տուժած: Ըստ ազգային օդերեւութաբանական գործակալության՝ տարերքը ներկայում մոլեգնում է Հոկայդո հյուսիսային կղզում: Առնվազն 21 հազար բնակիչների հանձնարարվել է դուրս չգալ փողոց: Նախազգուշացումը վերաբերվում է ինչպես Հոկայդո, այնպես էլ Ֆուկուսիմա, Սայտամա եւ Կանագավա պրեֆեկտուրաներին, որոնց տարածքով թայֆունն անցել է ավելի վաղ:
Ճապոնիայի կենտրոնական մասում անբարենպաստ եղանակի պատճառով չեղյալ են հայտարարվել 500-ից ավելի ավիաչվերթներ, այդ թվում` միջազգային: Մի շարք շրջաններում խախտվել է երկաթուղային հաղորդակցությունը: