7,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի արեւելյան ափի մոտ:
Երկրաշարժը տեղի Է ունեցել նոյեմբերի 22-ին տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 6-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին): ԱՄՆ-ի Ազգային երկրաբանական ծառայության տեղեկություններով՝ Էպիկենտրոնը գտնվել Է Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի Իվակի քաղաքից 67 կիլոմետր դեպի հյուսիս — արեւմուտք: Երկրաշարժը տեղի Է ունեցել 10-ից մինչեւ 11 կիլոմետր խորության վրա:
Տեղական ժամանակով 6:49-ին ցունամիի առաջին ալիքը՝ շուրջ 60 սանտիմետր բարձրությամբ հասել Է ափ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայի Օնոհամա նավահանգստի շրջանում: Ցունամիի երկրորդ ալիքի բարձրությունը կազմել Է 90 սանտիմետր:
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:
Ճապոնական յոթբալանոց սանդղակով երկրաշարժի ավերիչ ուժը կազմել Է հինգ բալ Ֆուկուսիմայում. Տոկիոյում այն չի գերազանցել երեք բալը:
Ցունամիի սպառնալիքի պատճառով «Ֆուկուսիմա-2» ատոմակայանում կանգնեցվել Է բանեցված միջուկային վառելիքի հովացման համակարգը:
Որոշ ժամանակ անց 5,5 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի Ֆուկուսիամայի պրեֆեկտուրայում, հաղորդել Է BBC-ն:
Source: Yerkir Media
Link: Ճապոնիայում 7,3 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել