ՃՏՊ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

May 27, 2018

Մայիսի 27-ին` ժամը 12:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ Prado մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 50-րդ կմ-ին Prado մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 7 մ) և հարվածել ծառին: Բախման հետևանքով ծառը կոտրվել և ընկել է նշված ճանապարհով երթևեկող BMW մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1993 թ.) վրա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդ՝ Գ. Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այնուհետև հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Source: Yerkir Media
Link: ՃՏՊ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image