Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Հուլիսի 23-ին մրցագորգ էին դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:
Հայաստանի հավաքականի անդամ` Սամվել Գրիգորյանը (50 կգ) եզրափակչում 0:9 հաշվով պարտվեց վրացի ըմբիշին և դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Գալստյանը նույն քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց:
69 կգ քաշային կարգի եզրափակիչը հայկական էր: Ոսկե մեդալը վիճարկեցին Մալխաս Ամոյանը և Ալբերտ Եղիկյանը: Արդյունքում՝ 9:0 հաշվով Եվրոպայի չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը:
Մինչ եզրափակիչ փուլ հասնելն Ամոյանը հաղթանակ էր տարել գերմանացի, ռուս, թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ՝ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին (30:0):
Ըմշամարտի համաշխարհային միությունը թույլ է տալիս պատանեկան առաջնություններում` յուրաքանչյուր քաշային կարգում, ներկայացնել նույն երկրի 2-ական մարզիկ` այս կերպ խթանելով մարզաձևի զարգացումն ու տարածումը:
Հուլիսի 24-ին մրցագորգ են դուրս գալու 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:
Source: Yerkir Media
Link: Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն