ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Հալեպում դիտորդների տեղաբաշխման բանաձեւի նախագիծը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) դեկտեմբերի 19-ին կքննարկի Սիրիայի Հալեպ քաղաքում միջազգային դիտորդների տեղաբաշխման բանաձեւի նախագիծը՝ քաղաքի՝ հակամարտության հետեւանքով տուժած արեւելյան շրջաններից խաղաղ բնակիչների տարահանման գործընթացի համակարգման համար:

Դեկտեմբերի 18-ին երեք ժամ տեւած բանակցությունների արդյունքում կազմվել է փաստաթուղթ ՝ երկու սեւագիր տեքստերի հիման վրա, որոնք առաջարկել էին Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Ինչպես հանդիպման ավարտից հետո լրագրողներին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, Անվտանգության խորհրդի անդամներին հաջողվել է պատրաստել «լավ տեքստ»: «Մենք համաձայնեցինք քվեարկել վաղն առավոտյան ժամը 9-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին)»,- հայտնել Է դիվանագետը:

Փաստաթղթի համաձայն՝ ՄԱԿ-ին եւ այլ հումանիտար կազմակերպություններին կհանձնարարվի «անմիջական հսկողություն» իրականացնել «Հալեպի արեւելյան թաղամասերից եւ քաղաքի մյուս մասերից» մարդկանց տարահանման նկատմամբ, ինչպես նաեւ համակարգել այդ գործընթացը:


Source: Yerkir Media
Link: ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Հալեպում դիտորդների տեղաբաշխման բանաձեւի նախագիծը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image