ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստացրել է պատժամիջոցները Հս. Կորեայի դեմ

December 23, 2017

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այս տարի արդեն երրորդ անգամ խստացրել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ ի պատասխան վերջերս այդ երկրի կողմից բալիստիկ հրթիռերի փորձարկման, տեղեկացում է BBC-ն։

Նոր սահմանափակումներն արգելում են աշխատուժի արտահանումը ԿԺԴՀ-ից։ Դա վերաբերում է հատկապես Ռուսաստանին ու Չինաստանին, որտեղ աշխատում են համապատասխանաբար 30 եւ 80 հազար կորեացիներ։

ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձեւով նախատեսվում է նաեւ վառելանյութի մատակարարումների նոր սահմանափակումներ (տարեկան 500 հազար բարելից ոչ ավելի) եւ առեւտրային էմբարգոյի խստացում։

Բանաձեւն ընդունվել է միաձայն Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամների, այդ թվում՝ Ռուսաստանի ու Չինաստանի կողմից, որոնք Հս. Կորեայի հիմնական առեւտրային գործընկերներն են։

 

Source: Yerkir Media
Link: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստացրել է պատժամիջոցները Հս. Կորեայի դեմ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image