Մահացել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը

December 26, 2016

Կյանքի 52 տարեկան հասակում մահացել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը, այս մասին հայտնում են շախմատի ֆեդերացիայից:

Աշոտ Անաստասյանը ծնվել է 1964թ հուլիսի 10-ին, Երեւանում: Հայաստանի շախմատի ութակի չեմպիոն է (1983, 1985, 1986, 1987, 1988, 1992, 1994, 2005թթ), վեց անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին։

Հայաստանի հավաքականի կազմում 1997, 2001 և 2005 թվականներին դարձել է աշխարհի թիմային առաջնության, իսկ 1992 եւ 2002թթ-ին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր: 1999 թվականին իր թիմի հետ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը (լավագույն արդյունքը 3-րդ խաղատախտակի վրա)։ 1995 թվականին Աշոտ Անաստասյանը «Երեւան» թիմի կազմում դարձել էր Եվրոպայի ակումբային գավաթակիր։


Source: Yerkir Media
Link: Մահացել է գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image