Տեւական հիվանդությունից հետո մահացել է Էվերեստի գագաթը նվաճած առաջին կին` ճապոնացի լեռնագնաց Ձյունկո Տաբեին .այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍը` հղում անելով ճապոնական Kyodo գործակալության վրա:
77-ամյա կինը վերջին տարիներին պայքարում էր ստամոքսի քաղցկեղի դեմ: Տաբեին աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճել է 1975 թվականի մայիսին: 1992 թվականին նա դարձել է առաջին կինը, ով մտել է «Յոթ բարձունքների ակումբ»-ի մեջ (սա ոչ պաշտոնապես միավորում է այն անձանց, ովքեր նվաճել են վեց մայրցամաքների ամենաբարձր գագաթները):
Source: Yerkir Media
Link: Մահացել է Էվերեստի գագաթը նվաճած առաջին կինը