Սեպտեմբերի 27-ին մահացել է «Playboy» ամսագրի հիմնադիր 91-ամյա Հյու Հեֆները:
Playboy-ը տղամարդկանց համար նախատեսված ամսագիր է, որը հրատարակվում է ԱՄՆ-ում 1953 թվականից։ Հեֆների ղեկավարության տարիներին այն դարձել է «տղամարդկանց համար ամենագրավիչ ամսագիրն աշխարհում»: Այն լույս է տեսնում ավելի քան 20 երկրներում:
Հեֆների ստեղծած «Playboy» մեդիա կայսրությունում կան նաև առանձնատներ, ակումբներ, ստեղծվում են ֆիլմեր եւ հեռուստատեսային ծրագրեր: