Մայիսի 18-ին հանրապետության հյուսիսային շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում մայիսի 18-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն։ Օդի ջերմաստիճանն առավոտյան՝ մինչև +21, ցերեկը՝ +26, երեկոյան՝ +25 աստիճան։