Մարդկային ռասսան ապագա չունի, եթե դուրս չգա տիեզերք․ Սթիվեն Հոքինգ
September 28, 2016
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը մարդկությանը կոչ է արել զբաղվել այլ մոլորակների նվաճմամբ:
«Կարծում եմ, որ մարդկային ռասսան ապագա չունի, եթե դուրս չգա տիեզերք», — ֆիզիկոս-տիեզերաբանի խոսքը մեջբերում է The Guardian-ը: Հոքինգի կարծիքով` կյանքը Երկրի վրա գտնվում է մշտապես աճող վտանգի տակ. այն կարող է ոչնչանալ տարերային կամ տեխնածին աղետի պատճառով:
Մարդկության համար գլխավոր ռիսկերը Հոքինգը համարում է միջուկային պատերազմը և գենետիկորեն կառուցված վիրուսի հարձակումը: Նմանօրինակ կարծիք գիտնականը հայտնել էր նաև 2016-ի հունվարի:
Հոքինգը հայտնի է տիեզերագիտության ասպարեզում իր աշխատություններով, ինչպես նաև գիտության մասսայականացմամբ: Դեռևս Օքսֆորդում ուսանելու տարիներին նրա մոտ հազվադեպ հիվանդություն է հայտնաբերվել` կողային ամիոտրոֆիկ սկլերոզ, որի հետևանքով գիտնականի մկանային ակտիվությունը նվազագույնի է հասցվել: