Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրի մեկնարկային խաղում Մարիտիմունը սեփական հարկի տակ ընդունեց երկրի չեմպիոն և ընթացիկ առաջնության առաջատար Բենֆիկային ու հաղթեց 2-1 հաշվով:
Հանդիպման 5-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը բացեց հաշիվը: Առաջին կեսում հյուրերը կարողացան խփել պատասխան գնդակը, սակայն երկրորդ կեսում Մաուրիսիուն կրկին առաջ մղեց Մարիտիմուին: Ընդ որում, Ղազարյանը այս դրվագում էլ ակտիվ մասնակցություն ունեցավ խփած գոլում` խանգարելով Բենֆիկայի դարպասապահ Էդերսոնին:
Ղազարյանը փոխարինվեց 89-րդ րոպեին:
Այս հաղթանակի շնորհիվՄարիտիմունը վաստակեց 17 միավոր ու բարձրացավ 6-րդ հորիզոնական:
Source: Yerkir Media
Link: «Մարիտիմուն»-«Բենֆիկա» խաղն ավարտվեց 2-1 հաշվով (տեսանյութ)