Մարտակերտում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են: «Ազատության» հետ զրույցում Քյարամի հայրը՝ Քյալաշ Սլոյանը պատմեց, որ տղայի անդամահատված գլուխը երեկ են ստացել, մինչդեռ մարմինը հուղարկավորել էին 7 օր առաջ:
Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը տեղեկացրեց, որ զինծառայողի գլուխը վերադարձվել է Կարմիր խաչի միջնորդությամբ: Մինչդեռ Կարմիր Խաչի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը չցանկացավ որևէ մանրամասն փոխանցել, սակայն հաստատեց, որ ապրիլի 8-ին, որպես անկախ միջնորդ, կողմերին աջակցություն են տրամադրել զոհվածների մարմինների որոնման և դուրս բերման համար:
«Ինքն իրա աֆիցերի, իրա ընկերոջ հետ՝ 3-4 հոգի են էլե, չեն թողել, որ առաջ գան, մինչև իրանց պատրոնները պրծելա, նոր իրանց խփել են: Հրամանատարը վիրավոր ա եղել, իրան ասել ա՝ փախի, ասել ա՝ չէ, ես քեզի չեմ թողի մենակ, ու իրան էլ են խփել, որ պատրոնները պրծել են», — պատմեց հայրը.- «Դիակը բերեցին՝ չէինք իմանում, որ անգլուխ ա: Հետո իմացանք: Շատ ցավալի էր․․․ բայց երեկ էլ գլուխը բերինք անատոմիկից, տարանք, դագաղը հանեցինք, բացեցինք, գլուխը դրեցինք տեղը, թաղեցինք»։
Շարունակությունն՝ այստեղ
Source: Yerkir Media
Link: Մարտակերտում զոհված Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են