ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստան եւ Արբեջան այցից հետո հայտարարել է, որ կողմերը հակված են կարգավորել առկա տարաձայնությունները եւ հասնել ԼՂ հակամարտության լուծմանը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
«Կարեւորը, ինչ ես պարզեցի, այն է, որ երկու կողմերն էլ հակված են առավելագույնս պահպանել հրադադարը, բանակցային սեղանի շուրջ կարգավորել առկա տարաձայնությունները, հակամարտությունը եւ կատարվածի տխուր հետեւանքները:
Հույս ունեմ, որ հենց այդ դիրքորոշմանը նրանք հավատարիմ կմնան հետագայում»,- ասել է նա:
Source: Yerkir Media
Link: Մեդվեդեւ. «Կողմերը հակված են հասնել ԼՂ հակամարտության լուծմանը»