Մեծավան համայնքում դեզինտերիայի բռնկման դեպքեր են գրանցվել
September 29, 2017
Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան համայնքում վերջին օրերին դեզինտերիայի բռնկման դեպքեր են գրանցվել: Սեպտեմբերի երկրորդ կեսին գրանցված դեպքերի թիվը հետզհետե սկսել է աճել: Մինչ այժմ դեզինտերիա ախտորոշմամբ, հիվանդությանը բնորոշ ախտանշաններով ստացիոնար բուժման համար Տաշիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 17 հիվանդ, ևս 15-ն ամբուլատոր բուժում են ստացել տեղում:
Մեծավանցի Լիլիթը Տաշիրի բժշկական կենտրոնում է սեպտեմբերի 23-ից: Հիվանդանցում նախ ստացիոնար բուժում են ստացել ավագ որդու հետ: Ավագը դեռ լիովին չապաքինված, իմացել են, որ հիվանդացել է նաև մյուս որդին:
Դեպքի հետ կապված ահազանգ ստանալուն պես գյուղ են մեկնել Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի Լոռու մարզային մասնաճյուղի աշխատակիցները: Կատարված հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ վարակի աղբյուրը ջուրն է:
Կատարվել է ջրի քլորացում, խողովակների լվացման աշխատանքներ: