Մեկնարկել է «Դասավանդի՛ր, Հայաստան» 2017-ի մասնակիցների հավաքագրումը

Մեկնարկել է «Դասավանդի՛ր, Հայաստան»` Teach for Armenia ծրագրի՝ 2017 թվականի մասնակիցների հավաքագրումը: Ծրագրին կարող են միանալ բոլոր այն երիտասարդները, ովքեր տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը: Վերապատրաստվելով ու համապատասխան հմտություններ ձեռք բերելով՝ մասնակիցները 2 տարով տեղափոխվել են Հայաստանի այն համայնքներ, որտեղ մանկավարժների կարիք կա:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ունի երկարաժամկետ նպատակ՝ գերազանց կրթությունը հասանելի դարձնել Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեխայի: Ծրագրի 42 մասնակիցներն այս պահին դասավանդում են 5 մարզերի 35 գործընկեր դպրոցներում, եւ ակտիվ ներգրավված են համայնքների առօրյայում:


Source: Yerkir Media
Link: Մեկնարկել է «Դասավանդի՛ր, Հայաստան» 2017-ի մասնակիցների հավաքագրումը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image