Այսօր Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում գրող- հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանի մահվան տարելիցի կապակցությամբ հիշատակի պատարագ է մատուցվել:
Նա հայալեզու ընթերցողին առաջինը ծանոթացրեց Գաբրիել Գարսիա Մարկեսի գործերին՝ թարգմանելով «Հարյուր տարվա մենություն»-ը եւ «Նահապետի աշունը»-ը:
Բազմաթիվ պատմվածքների ու վիպակների հեղինակ է՝ «Որոնումներ», «Ամենուրեք երկիր», «Ճայերը», «Որդան կարմիր», «Ծիրանի ծառերի տակ», «Ես ձեր հիշողությունն եմ», «Խորանարդիկներով տունը», «Վերադարձ»։
Ռուբեն Հովսեփյանը նաեւ հասարակական-քաղաքական գործիչ էր: Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավար մարմինների անդամ էր, 2000-2007 թվականներին՝ Ազգային ժողովի պատգամավոր: Ընկերները, հարազատներն ու ընթերցողներն արդեն մեկ տարի է, ինչ ապրում են առանց Ռուբեն Հովսեփյանի։