Տունը, որտեղ 1962 թվականին մահացել է հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոն, վաճառվել Է 7,2 մլն դոլարով: Այդ մասին հայտնել է WWD-ն:
Գրեթե 800 քառակուսի մետր տարածքով առանձնատունը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Բրենթվուդ քաղաքում: Դա միակ տունն է եղել, որը պատկանել է Մոնրոյին: Նշվում է, որ նա այստեղ չի թողել լրագրողներին եւ թույլ չի տվել լուսանկարել շենքը:
Քոթեջը կառուցվել է 1929 թվականին Սանտա-Մոնիկայի լեռների ստորոտին: Մոնրոն այն 1961 թվականին գնել էր 80 հազար դոլարով: