Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը

January 25, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 25-ին, ժամը 15.13-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, «Nissan March» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը . անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ինչպես տեղեկացանք  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 31-րդ կմ-ին «Toyota Vitz» մակնիշի 23 NM 003 պ/հ (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 50 մ): Տուժած չկա:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Source: Yerkir Media
Link: Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image