Մեքսիկայի Վերակրուս նահանգում զանգվածային գերեզման է հայտնաբերվել, որում եղել է 166 դի: Իրավապահների տվյալներով, մարդկանց այդտեղ թաղել են երկու տարի առաջ: Գերեզմանի գտնվելու հստակ վայրը չի նշվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Վերակրուսը հայտնի է փողի ու իշխանության համար պայքարող նարկոկարտելներով, որոնց դեմ Մեքսիկայի բանակը պայքարում է 2006 թվականից: Այդ ժամանակվանից ի վեր, արյունալի բախումների հետեւանքով, ավելի քան 200 հազար մարդ է սպանվել: 37 հազար մարդ անհետ կորած է համարվում:
Հաղորդվում է, որ թմրամիջոցների հետ կապված ապօրինի գործողություններով զբաղվողները տարիներ շարունակ իրենց զոհերի դիերը թաղում են հենց Վերակրուսում: 2017-ի մարտին այդ նահանգում եւս մեկ զանգվածային գերեզման էր հայտնաբերվել, որտեղ գտել էին 250 դի:
Source: Yerkir Media
Link: Մեքսիկայում հերթական զանգվածային գերեզմանն են գտել