Մեքսիկայում առնվազն 29 մարդ է զոհվել Տուլտեպեկ քաղաքի հրավառության նյութերի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Սեխիկոյի նահանգի նահանգապետ Էրուվիել Ավիլան:
Նրա խոսքով՝ 26 մարդ զոհվել է պատահարի վայրում, եւս երեքն ավելի ուշ մահացել են հիվանդանոցներում: Տուժածների ընդհանուր թիվը նահանգապետը գնահատել Է 72: Պաշտոնյան հավաստիացրել է, որ տեղի իշխանությունները կհոգան զոհվածների հուղարկավորման ծախսերը:
Նշվում է, որ պայթյունը ոչնչացրել է 290 առեւտրական կետ: Պայթյունի պահին շուկայում շուրջ երկու հազար մարդ է եղել, քանի որ Սուրբ ծննդի նախօրեին շատերը հրատեխնիկա են գնում տոնակատարությունների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
▶️ En video, momento de la trágica explosión en el mercado de cohetes de #Tultepec «Capital de la Pirotecnía» pic.twitter.com/5gXDPeugMm
— Disyuntiva TV (@DisyuntivaTV) 20 декабря 2016 г.
Source: Yerkir Media
Link: Մեքսիկայում հրավառության նյութերի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 29 մարդ է զոհվել