Մեքսիկայում 50-ից ավելի դելֆին ցամաք է նետվել (տեսանյութ)
February 15, 2018
Միանգամից 54 դելֆին է դուրս նետվել Մեքսիկայի Հարավային Ստորին Կալիֆորնիա նահանգի ափ: Ձեռնարկված փրկարարական գործողության արդյունքում հաջողվել է փրկել 33 ծովային կաթնասունի, սակայն 21 դելֆին սատկել է:
Մասնագետները կարծում են, որ դելֆիններն ափ են նետվել հարկադրված՝ այլ տեսակի դելֆինների գրոհի պատճառով: