Միացյալ Նահանգները 35 ռուս դիվանագետների է արտաքսել

 

Միացյալ Նահանգները 35 ռուս դիվանագետների է արտաքսել Վաշինգթոնից ու Սան Ֆրանցիսկոյից: Նրանց 72 ժամ է տրվել երկրից հեռանալու համար: «Reuters»-ը, վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյային, հայտնում է, որ արտաքսումը ի պատասխան Ռուսաստանում ամերիկյան դիվանագետների նկատմամբ ճնշումների է: Բացի դիվանագետների արտաքսումը՝ նաեւ փակվելու են երկու ռուսական ներկայացուցչություններ՝ Նյու Յորքում ու Մերիլենդում:

Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է երկրից վտարել ամերիկացի դիվանագետներին։ Այս մասին ասված է պետության ղեկավարի տարածած հայտարարության մեջ։

«Ռուսաստան վերադարձած ռուս դիվանագետները ամանորյա արձակուրդները կանցկացնեն հարազատների եւ մտերիմների շրջանում, իրենց տանը։ Մենք խնդիրներ չենք ստեղծի ամերիկացի դիվանագետների համար։ Մենք ոչ ոքի չենք վտարի։ Մենք նրանց ընտանիքներին եւ երեխաներին չենք արգելի օգտվել նրանց համար սովորական հանգստավայրերից»,-ասել է Պուտինը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ գերատեսչությունն առաջարկել է Վլադիմիր Պուտինին 35 ամերիկացի դիվանագետների Ռուսաստանում համարել «պերսոնա նոն գրատա»։

 


Source: Yerkir Media
Link: Միացյալ Նահանգները 35 ռուս դիվանագետների է արտաքսել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image