Մխիթարյանի երկրպագուները՝ Մոուրինյոյին․ «․․․գեղեցիկ չի լինի, երբ հանրությունը սկսի քեզ անտեսել»
December 8, 2017
Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայ երկրպագուները անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի «Ինստագրամ»-ի էջը հեղեղել են մեկնաբանություններով: Երկրպագուներն իրենց մեկնաբանություններում պորտուգալացի մասնագետին կոչ են արել չանտեսել Հենրիխ Մխիթարյանին եւ խաղադաշտ վերադարձնել նրան: Գրառումներում մասնավորապես ասվում է.
«Ժոզե′, մի′ անտեսիր տաղանդը, գեղեցիկ չի լինի, երբ ֆուտբոլային հանրությունը սկսի քեզ անտեսել», «Մխիթարյանը գոլային փոխանցումների արքան է», «Մխիթարյանը լավագույնն է» եւ այլն:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թիմի վերջին 6 խաղերից 5-ում Հենրիխ Մխիթարյանին դուրս է թողել հայտացուցակից: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանը հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է լքել անգլիական ակումբը: