ՄԽ համանախագահների հայտարարությունն անուղղակի մասնակցություն է Ադրբեջանի վայրագություններին

Տավուշի մարզում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն անուղղակի մասնակցություն է Ադրբեջանի վայրագություններին: Այսպիսի գնահատական է տվել «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

Իր խոսքով, տարօրինակ է այն հանգամանքը, որ համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ Հայաստանին կոչ են անում մարդասիրական քայլ անել՝ հետ վերադարձնելով ադրբեջանցի դիվերսանտի դիակը: Մինչդեռ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների իրականացրած վայրագ գործողություններին ոչ մի գնահատական չի տրվել, նրանց մարդասիրության կոչեր չեն ուղարկել:

Լարիսա Ալավերդյանը նաեւ նշել է, որ հայկական դիվանագիտությունը պետք է շատ խորքային աշխատանք տանի՝ ներգրավելով նաեւ սփյուռքի հայկական կառույցներն ու կազմակերպությունները:


Source: Yerkir Media
Link: ՄԽ համանախագահների հայտարարությունն անուղղակի մասնակցություն է Ադրբեջանի վայրագություններին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image