Մյանմարի հավատացյալները Հռոմի պապին ողջունելու էին եկել միանման հագուստով
November 29, 2017
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Մյանմար՝ հանդիպելու քրիստոնյաներին: Իշխանություններին զարմացրել է այն փաստը, որ, չնայած Մյանմարի հասարակության մեջ գերակշռողը բուդդիստներն են, այնուամենայնիվ, պապին տեսնելու համար Յանգոն քաղաքի պուրակում ավելի քան 150 հազար մարդ է հավաքվել:
Հավատացյալներից շատերը Հռոմի պապի հագուստին շատ նման հագուստով կամ գլխարկով էին եկել: Նախքան նրանց հետ հանդիպելը, պապը շրջել է քաղաքում՝ իր բաց, համեստ ավտոմեքենայով, եւ ձեռքով ողջունել բազմությանը: Պապը հայտարարել է, որ իր այցի նպատակն է ծառայել Մյանմարի քրիստոնյաներին, ովքեր 52 մլն բնակչության մոտ մեկ տոկոսն են կազմում: Նա բազմաթիվ զրկանքներ տեսած ժողովրդին հորդորել է չտարվել վրեժխնդրության գայթակղությամբ եւ լինել ներողամիտ: