Մյասնիկյանից Հերացի փողոցն ընկած միակողմանի ճանապարհահատվածը փակ կլինի

April 26, 2017

Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հարգելի համաքաղաքացիներ,

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 26-ին ժամը 21-00-ից մինչև ապրիլի 27-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:  Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Source: Yerkir Media
Link: Մյասնիկյանից Հերացի փողոցն ընկած միակողմանի ճանապարհահատվածը փակ կլինի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image