Մոսկվայում հրդեհված պահեստում հայտնաբերվել են հրշեջների դիերը
September 23, 2016
Մոսկվայի արևմտյան մասում հրդեհված պահեստի տարածքում հայտնաբերվել է 8 հրշեջի դի, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը (ԱԻՆ) հղումով:
ԱԻՆ-ի ներկայացուցչի խոսքով՝ իրենք մինչև վերջին պահը հույս են ունեցել ողջ գտնելու ուժգին կրակի մարմանը մասնակցած հրշեջներին: Սակայն հրդեհի ուժգնության, բարձր ջերմաստիճանի և խիտ ծխի պատճառով հրշեջները չեն կարողացել դուրս գալ: Գրում է Tert.am-ը:
Նշվում է, որ զոհված հրշեջներն աշխատել են պահեստի տանիքին, որտեղ տեղադրել են գազի բալոնների ու պայթյունավտանգ այլ նյութերի զովացման համար ջրցան սարքավորումներ:
Հրդեհը բռկվել էր Մոսկվայի պլաստմասսայե արտադրանքի պահեստում բռնկված հրդեհի մակերեսը հասել է 4000 քառ. մետրի: