Մոսկվայում 69-ամյա հայ է սպանվել

August 12, 2016

Մոսկվայում գարեջրի վաճառքի կետի մոտ 3 երիտասարդներ դանակահարելով սպանել են վաճառակետի սեփականատիրոջը` 69-ամյա հայ Լեւ Քամալյանին եւ նրա օգնականին` ղրղզստանցի 36-ամյա Նուրիկ Մունդուզովին:

Տեսախցիկը ֆիքսել է ենթադրյալ հանցագործին՝ փախչելիս: Ոստիկանությունը փնտրում է սպանությունը կատարած անձանց: Շրջանառվում է ազգային հողի վրա սպանության վարկածը: Այս մասին հայտնում է MK.ru-ն:

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործները սափրագլուխներ են եղել: Նշվում է, որ նրանց հագին եղել են զինվորական կոշիկներ, որը իրենց տարբերանշանն է:


Source: Yerkir Media
Link: Մոսկվայում 69-ամյա հայ է սպանվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image