Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից զոհվածների ընտանիքներին եւ տուժածներին կցուցաբերվի պետական աջակցություն

Ռուսաստանի Դաշնությունում` Հյուսիսային Օսիայում, Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացրած ավտոբուսի վթարի հետևանքով զոհված ՀՀ քաղաքացիների ընտանիքներին և տուժածներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կառավարությունը հատկացրեց 10 մլն դրամ: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացրած ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած 37 քաղաքացիներին և նրանց ընտանիքներին կցուցաբերվի պետական աջակցություն:

«Հատկացված միջոցներից վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,5 մլն դրամ, ՀՀ-ի Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր քաղաքացուն` 700 հազար դրամ, ՌԴ հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազար դրամ»,- ասաց նախարարը:


Source: Yerkir Media
Link: Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից զոհվածների ընտանիքներին եւ տուժածներին կցուցաբերվի պետական աջակցություն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image