Մուրադ Փափազյան. «Խորհրդարանական ընտրություններով ՀՅԴ-ն առաջընթաց արձանագրեց». tert.am

April 12, 2017

Դաշնակցությունն այս ընտրություններում նոր առաջընթաց է գրանցել, այս ընտրությունները Դաշնակցության համար նոր սկիզբ էր` արդար Հայաստան ունենալու համար․Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ նշելով, որ ընտրություններից հետո նա Հայաստանում էր, և այստեղ էլ իր եզրակացություններն արել է:

«Դաշնակցությունն ունի իր համար, Հայաստանի մեջ և ընդհանրապես հայ ժողովրդի համար նոր ամբիցիաներ, որպեսզի զարգանա պետությունը, որպեսզի ուժեղանա պետությունը, որպեսզի արտագաղթի թվերը փոքրանան և որպեսզի Հայաստանի ժողովուրդը՝ հատկապես երիտասարդությունը, կարողանա Հայաստանի մեջ ապագա կերտել, երևակայել, ստեղծել և ամրապնդել»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք համոզված են, որ Դաշնակցության ներդրումով հնարավոր է այս նպատակներին հասնելը:

Մուրադ Փափազյանի խոսքով՝ վերջին խորհրդարանական ընտրություններով Դաշնակցությունն առաջընթաց արձանագրեց: «Դաշնակցությունը նաև կառավարական կուսակցություն է: Այն ամբողջություն է՝ Արցախ, սփյուռք և Հայաստան, և այս ամբողջությունը Հայաստանը պետք է նկատի իբրև կարևորություն: Ուրիշ ո՞ր կուսակցությունը Հայաստանում նման ներկայություն ունի: Սփյուռքը կարող է դեր խաղալ Հայաստանի զարգացման մեջ, որպեսզի անկախությունը հաջող գաղափար դառնա Հայաստանի համար: Այստեղ Դաշնակցությունը լուրջ դեր ունի»,- ասաց նա:

Մանրամասներն՝ այստեղ

Source: Yerkir Media
Link: Մուրադ Փափազյան. «Խորհրդարանական ընտրություններով ՀՅԴ-ն առաջընթաց արձանագրեց». tert.am

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image