Ռուս դերասան Ալեքսեյ Յանինը, որն ինսուլտից հետո մեկուկես տարի կոմայի մեջ էր, գիտակցության է եկել: Այդ մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է Յանինի կինը՝ Դարյան:
33-ամյա Յանինն արդեն խոսում է հարազատների հետ ու իրեն լավ է զգում:
«Նա սկսեց խոսել վիրահատությունից անմիջապես հետո, իհարկե, դեռ շատ անելիքներ կան կազդուրվելու համար: Նա ամեն ինչ հիշում է: Լյոշան վերադարձել է: Կոմայի մեջ եղած ժամանակ հարազատների ու մյուս մարդկանց հետ բոլոր շփումները հիշում է: Բնավորությունը նույնն է», -ուրախացել է կինը:
Դերասանի կինն ասել է, որ Յանինի մոտ ինսուլտը եղել է աշխատանքում սթրեսի ու հաճախակի դարձած թռիչքների հետևանքով
Source: Yerkir Media
Link: Յանինը 1,5 տարի անց դուրս է եկել կոմայից