ՅՈՒՆԵՍԿՕ-ն դարձյալ չկարողացավ գործադիր տնօրեն ընտրել
October 12, 2017
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը ընտրությունների չորրորդ փուլում եւս չկարողացավ ընտրել կազմակերպության նոր գործադիր տնօրենին։ Հաջորդ՝ հինգերորդ փուլը տեղի կունենա ուրբաթ օրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Գործադիր տնօրենի պաշտոնի համար պայքարում են երեք երկրի ներկայացուցիչներ՝ Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար Օդրի Ազուլեն, Եգիպտոսի ընտանիքի եւ հասարակության նախկին նախարար Մուշիրա Խաթթապը եւ Քաթարի դիվանագետ Համադ բին Աբդուլազիզ Ալ Քավարին: